ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՐՈՍ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎՀայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով տեղեկացավ համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր` Պետրոս Տեր-Պետրոսյանի մահվան մասին: Իր հարուստ փորձով Պետրոս Տեր-Պետրոսյանը ուրույն և զգալի նպաստն է բերել համաժողովրդական շարժմանը, ինչպես 1988-1991թթ., այնպես էլ 2008 թվականից մինչ օրս: Ողջ կյանքի ընթացքում նա անմնացորդ նվիրումով և սկզբունքայնությամբ ծառայեց իր պետությանն ու ժողովրդին:

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է նախագահ Տեր-Պետրոսյանին, Պետրոս Տեր-Պետրոսյանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին և մտերիմներին` այս ծանր կորստի առթիվ:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել