1in.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ «դատաստանի» մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Պետության ղեկավարը ներկայիս ճգնաժամը համեմատել է Իրաքում քրիստոնյաների և Սիրիայում այլ փոքրամասնությունների հալածանքների հետ։
«Ահաբեկչությունը, բռնությունը, այդ ամենը կարող է տարածվել, այդ պատճառով մենք պետք է գործենք։ Երբ ես տեսնում եմ այն, ինչ կատարվում է քրստոնյաների հետ Իաքում, փոքրամասնությունների հետ Սիրիայում, ինչպես նաև դատաստանները Գազայում… մենք պետք է գոծենք և չմտածենք, որ ուրիշները կգործեն մեր փոխարեն»,- ասել է Օլանդը։
Ավելի վաղ, Ֆրանսիյայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, թե Իսրայելի անվտանգության իրավունքը չի արդարացնում Գազայում նրա գործողությունները։ Նա նաև ընդգծել էր, որ ՀԱՄԱՍ-ի վրա ևս մեծ պատասխանատվություն է ընկած հակամարտության համար։
Նրա կարծիքով՝ հակառակորդներն իրենք ի զորու չեն հուսալի զինադադար կնքել։



