Emedia.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:


Խոյ

Օրը նվիրեք հանգստին, ձեզ ուղղակի հակացուցված են ֆիզիկական բեռնվածությունն ու ծանր գործերը: Զգուշավորությունը չէր խանգարի, առկա է վնասվածք ստանալու վտանգ, ինչն ուղղակիորեն սպառնալիք է ձեր նախօրոք մտածված գործերի իրականացման համար: Տունը երկար ժամանակով լքել չի կարելի,հենց այստեղ են ձեզ սպասում հանգիստն ու հարմարավետությունը: Սահմանափակեքշփումը անծանոթների հետ ու եղած ժամանակը նվիրեք հարազատների հետ զրույցներին:

Ցուլ

Խիստ կարևոր է կարողանալ ճիշտ գնահատել կյանքում կատարվող իրադարձությունները: Եթե Դուք այդ հարցում կաղաք, կխճճվեք ու անարդարացիորեն կսկսեք քննադատել ուրիշների արարքները: Ձեր սեփական գործերըևս վերաիմաստավորման կարիք ունեն, փոխեք ձեր սովորությունները մինչ լուրջ խնդիրների առաջ կանգնելը: Հնարավոր է նորից ստիպված լինեք վերհիշել տհաճ իրավիճակները, որոնք թվում է, թե արդեն անցյալում էիք թողել: Աչքաթող մի արեք սիրելիների հետ հարաբերությունները:

Երկվորյակ

Վտանգավոր օր է, վնասվելու, վթարվելու հավանականությունը մեծ է, բայց գերզգուշությունը կօգնի խուսափել դժբախտություներից: Մի գերագնահատեք ձեր ուժերը ու բարեկամներից մի թաքցրեք գործերի իրական վիճակը: Պատրաստ եղեք, որ ոչ ամեն ինչ կընթանա ձեր պլաններին համապատասխան: Նախաձեռնող եղեք լավագույն արդյունքներին հասնելու համար: Պահպանեք լավատեսությունը, դրանովմեծ օգնություն ցուցաբերած կլինեք ընտանիքի անդամներին:

Խեցգետին

Օրը կարելի է նվիրել ինքնազարգացմանը ու փիլիսոփայական մտորումներին: Դուք փոխում եք աշխարհի նկատմամբ ձեր վերաբերմունքը, կարողանում եք հստակորեն տեսնել ձեր արժանիքները ու թերությունները: Բացառված չէ սիրելիի հետ լուրջ խոսակցությունը: Ժամանակից շուտ հիասթափության գիրկը մի ընկեք: Այսօր հնարավորություն ունեք դեպի լավը փոխել ընտանեկան կացությունը, կարգավորել ընկերների հետ հարաբերությունները:

Առյուծ

Որոնումների օր է: Ամենևին պարտադիր չէ հեռու ճամփորդությունների գնալ կամ էլ փորձել սեփական դիմացկունության աստիճանը: Գլխավոր բացահայտումները ձեզ սպասում են տանը, ու կապված են լինելու մեծապես աշխարհայացքի ընդլայնման հետ: Դուք կփոխեք ձեր կյանքը, եթե պատրաստ լինեք վերագնահատել ձեր քայլերը ու քննարկել անցյալի իրողությունները մտերիմների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել