KMO_132610_00068_1h-pic4-451in.am-ը գրում է.

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ Ռոման Խուդյակովը կարծում է, որ Ռուսաստանը պետք է արգելի նավթի մատակարարումները Բելառուսին, եթե Մինսկը օգնություն ցույց կտա Կիևին։ Այդ մասին պատգամավորը հայտարարել է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին։

«Մենք բոլորս հիանալի գիտենք, որ Ուկրաինան այդ վառելիքա-քսուքային միջոցներով լիցքավորում է իր տանկերը, զրահամեքենաներն ու մյուս ռազմական տեխնիկան, որ մասնակցում են մարտերին Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։ Մի՞թե Լուկաշենկոն չի հասկանում, որ օգնելով Պորոշենկոյին՝ ոչնչացնում է Ուկրաինայի եղբայրական ժողովրդին»,- ասել է Խուդյակովը։

Նրա խոսքերով՝ Բելառուսի առաջնորդի գործողությունները բարեկամական չեն Ռուսաստանի նկատմամբ և անմիտ են։

«Եթե Բելառուսը գնա նման քայլի և, ըստ էության, ֆինանսավորի պատերազմը Դոնեցկի ու Լուգանսկի դեմ, այդ ժամանակ մենք, իմ կարծիքով, պետք է ամբողջովին դադարեցնենք ցանկացած վառելիքա-քսուքային նյութերի մատակարարումներն այդ պետության տարածք»,- ընդգծել է պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել