Թաիլանդի իշխանությունները արգելել են համակարգչային խաղը, որտեղ խաղացողները կղզու թագավորի դերն են տանում, գրում է BBC-ն: Tropico 5-ի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ խաղացողները կարող են բռնատիրական կառավարման մոդելն ընդունել և ամեն ինչի հետ մեկտեղ կառավարել նաև ԶԼՄ-ները: Խաղը մշակող ընկերությունում հայտարարել են, որ թաիլանդական իշխանությունները արգելել են խաղն այն պատճառով, որ, նրանց կարծիքով, այն կարող է վատ անդրադառնալ երկրում խաղաղության և կարգուկանոնի վրա: Մայիսին Թաիլանդում հեղաշրջում է տեղի ունեցել, որի հետևանքով զինվորականները տապալել են քաղաքացիական կառավարությունը: Քննադատների խոսքերով՝ բանակը մի քանի որոշումներ է կայացրել, որոնք վերաբերում են ԶԼՄ-ների և խոսքի ազատությանը:
1in.am-ը գրում է.
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1391678.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



