1in.am-ը գրում է.
Բրազիլիայի իշխանություններն ավարտել են երկրի հարավ-արևմուտքում 2 որսորդների աղմկահարույց սպանության գործի հետաքննությունը: Ոստիկանությունը եզրակացրել է, որ տղամարդկանց սպանել են հսկա մրջնակերները, որոնց հասակը գերազանցում է 2 մետրը: Հայտնի է, որ սուր ճանկերի պատճառով այդ միջատների հետ նույնիսկ յագուարները գործ չեն ունենում, հայտնում է Wilderness and Environmental Medicine ամսագիրը: Հսկա մրջնակերներն ապրում են այն շրջանում, որտեղ դեպքը տեղի է ունեցել: Չնայած այդ կենդանիները սնվում են միջատներով ու երբեմն արմավենու պտուղ են ուտում՝ կարող են բավական վտանգավոր լինել: Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում մրջնակերների հետ մոտ պայքարի մեջ չմտնել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1391489.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



