0008tbx41in.am-ը գրում է.

Գիտնականները համակարգչային խաղերը պատասխանատու չեն համարում երեխաների և դեռահասների վարքի համար: Այս մասին ասվում է Pediatrics ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 10-15 տարեկան 5000 երեխա: Նրանց շարքում եղել են երեխաներ, որոնք չեն խաղում համակարգչային խաղեր, և այնպիսիք, որ սիրում են խաղալ: Երկրորդ խումբը ենթախմբերի են բաժանել՝ ըստ երեխաների խաղալու տևողության:

Պարզվել է՝ համակարգչային խաղերը հիմնավոր ազդեցություն չեն ունենում երեխաների վարքի վրա: Պարզվել է՝ միակ տարբերությունն այն է, որ գեյմերները պակաս շփվող են, քան նրանց հասակակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել