Այս օրերը որքան հարուստ էին սահմանից եկող գույժերով ու ցավալի կորուստներով, այնքան էլ հարուստ էին ուրախալի դասերով, որոնք պետք է որ սերտեր մեր սահմանների անդորրը խաթարողը

Դաս 1. Հայերը այնքան միասնական են, որքան երբեք: Նույնիսկ ղարաբաղյան շարժման տարիներին հայերը այսքան միասնական ու վստահ չեն եղել: Այս օրերին պարզ դարձավ, որ ընդամենը միքանի օրում, Հայաստանի 3 միլիոնանոց բնաչությունից հնարավոր է ստեղծել առնվազն 2 միլիոնանոց բանակ: Տղա թե աղջիկ, տարեց թե երիտասարդ, Հայաստանցի թե Սփյուռքահայ, իշխանավոր թե ընդիմադիր, բոլորը մտածում են նույն կերպ, բոլորը պատրաստ են զենք վերցնել, բոլորը պատրաստ են պաշտպանել Հայրենիքը

Դաս 2. Արցախի նկատմամբ մեր ինքնությունը և նույնականացումը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի, բոլորը, անխտիր բոլորը միակարծիք են. Արցախը սուրբ Հայրենիք է, ոչ թե զուտ տարածք, այն անբաժանելի է մայր Հայաստանից: Նման ինքնություն Ադրբեջանում երբեք չի եղել, ցանկացած ադրբեջանցի հոգու խորքում մեզ հետ համաձայն է այս հարցում:

Դաս 3. Միլիոններ արժեցող ոչ մի տեխնիկա չես կարող փոխարինել մարտական ոգու հետ: Դա ևս ապացուցվեց այս օրերին:

Հետևություն: Անիմաստ է իրականացնել ոտնձգություններ մեր սահմանների մոտակայքում, խղճացեք ինքներդ ձեր բանակայիններին և մի դատեք նրանց մահվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել