Հարգելի կոլեգաներ,բախտակից ընկերներ, գիտեք ամենից շատ ինչն է ինձ զարմացնում, որ ներկա իշխանությունները իրենց անձեռնահաս և անճարակ քաղաքականությամբ մի տեսակ հոռետեսության և հուսալքման մթնոլորտ են ստեղծել Հայաստանի գիտնականների շրջանում:Անցյալ դարի սկզբին 1919 թվից սկսած Հայաստանում սկսվեց գիտնականների մի իսկական ,, էպիդեմիկ ներհոսք,, , ամբողջ աշխարհից: Թե ,,դաշնակցական,, թե ,,կոմունիստական,, իշխան ությունների նպատակադիր քաղաքականության արդյունքում Հայաստանում հայտնվեցին ժամանակի գիտության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող առաջատար մասնագետներ: Ոչ միայն ,,ծախս չպահանջող,, հումանիտար ոլորտի, այլ նաև շատ մեծ ծախս պահանջող ֆունդամենտալ բնագավառի ականավոր դեմքեր ( ռադիոֆիզիկա,կենսաբանական քիմիա, դեղաբանություն,տեսական բժշկագիտություն ...): Ինչ է, այն ժամանակ Հայաստանը ավելի բարվոք վիճակում էր, թե որբերն էին ավելի քիչ,թե համաճարակ ու հացի խնդիր չկար ? Պարզապես, այն ժամանակվա իշխանավորները պարկեշտ ու հայրենասեր մարդիկ էին: Օրինակ, վարչապետ Սահակ Տեր-Գաբրիելյանը, որ մենակ էր ապրում լոբի էր եփում ինքը և երկու օր ուտում,Սարգիս Լուկաշինը քլունգը ձեռքին բանվորների հետ ջրանցք էր փորում... Հլա մի թող որ պաշտոն զբաղեցնողները գիտակցեն, թե ինչով են զբաղված, և գիտութունը կզարգանա և հայ գիտնականները իրարից առաջ ընկնելով կշտապեն Հայաստան: Չխաբվեք լոլոներին, թե փող չկա, միջոց չկա էս չկա, էն չկա... Խղճի և պատվի զգացում չկա միայն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել