Որքան քիչ է մաշկը վնասվում խայթոցի հատվածում, այնքան քիչ է բորբոքումների և վարակների առաջացման վտանգը: Քորը թեթևացնելու համար հայտնի են տարբեր մեթոդներ, որոնցից ամենաարդյունավետը խայթած հատվածը արագ սառեցնելն է: կարելի է սառույցի կտոր դնել այդ հատվածում կամ սառը ջուր քսել: Սակայն եթե միջատը կծել է անտառում, սառույցի կտոր հազիվ թե գտնես: Այս դեպքում հարկավոր է կծած հատվածը սրբել-ախտահանել թքով` միաժամանակ փչելով վրան. դա կօգնի թեթակի սառնություն հաղորդել կծած հատվածին:
Լինում են դեպքեր, երբ խայթոցը վերածվում է մեծ փուչիկանման զանգվածի և ուժեղ քոր է առաջացնում: Եթե այս երևույթները չեն բարդանում և արագ անցնում են, կարելի է չանհանգստանալ, իսկ եթե բորբոքային երևույթներն սաստկանում են, անգամ ընդհանուր թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց եք զգում, անհապաղ դիմեք բժշկի: Հնարավոր է` թունավորում է առաջացել, և մասնագիտական օգնություն է անհրաժեշտ:
Աղբյուրը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ardzagank.am/photos/a.200665703448150.1073741832.185332971648090/309373735910679/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել