3-putin_ctk1in.am-ը գրում է.

Ուկրաինան պատրաստում է նոր պատժամիջոցների ցուցակ, որում կներառվեն 500 ռուս գործիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

«Մենք այժմ մեր կողմից պատրաստում ենք Ղրիմի բռնակցմանն ու Ուկրաինայի պառակտմանը հավանություն տված մոտ 500 ռուս գործիչների ցուցակ, որոնց մուտքն Ուկրաինա կարգելվի»,- նշել է խորհրդականը: Նման հայտարարություն է նա արել՝ կապված Օդեսայում անկարգությունների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Աջ սեկտորի» և «Սվոբոդայի» ակտիվիստներն անկարգություններ են իրականացրել Օդեսայի «Իբիցա» ակումբում Անի Լորակի համերգի ժամանակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել