1in.am-ը գրում է.
Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան ույղուրական ինքնավար տարածաշրջանում, ահաբեկիչների հարձակման զոհ է դարձել գրեթե 100 մարդ՝ հաղորդում է չինական Ifengсо ինտերնետ պարբերականը: Ավելի վաղ հաղորդվում էր 32 զոհվածների մասին:
Ոստիկանության տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան դանակներով զինված հանցախումբը հարձակվել է Էլիշկու քաղաքի ոստիկանական տեղամասի և կառավարական հաստատությունների վրա: Այնուհետև ահաբեկիչների մի մասը տեղափոխվել է հարևան Խուանդի քաղաքը՝ հարձակվելով անցորդների վրա և վառելով ճանապարհին հանդիպած մեքենաները:
Կուսկոմի շաբաթօրյա նիստին հայտարարվել է, որ զոհվածների թվում 37-ը խաղաղ բնակիչներ են, իսկ 59-ը՝ հարձակվողներ: 13 խաղաղ բնակիչներ վիրավորվել են: 31 մեքենաներ վնասվել են, իսկ վեցը՝ վառվել: Ոստիկանությունը ձերբակալել է 215 կասկածյալների:
Անվտանգության առումով Սինցզյանը Չինաստանի ամենաանկայուն շրջաններից է: Դրա տարածքում գործում է «Արևելյան Թուրքեստան» ահաբեկչական խմբավորումը, որին Պեկինը կասկածում է «Ալ- Քաիդայի» հետ կապերի մեջ:



