Հաղթելու ուժը մեր գիտակցության ու հավատի մեջ է....
...Հրամանատարի հեռախոսը չէր լռում, ռադիոկապով անընդհատ տրվող հրահանգները պարզապես հաստատում էին այն, որ սահմանին ավելի շատ զգոն լինելու անհրաժեշտություն կա: Մտնող -դուրս եկողի ոչ մի հարց անպատասխան չէր մնում, միաժամանակ գրչի արագ շարժումները մակագրում էին անձնակազմին տրվող հանձնարարությունների տակ: Արդեն -րդ գիշերն էր, որ գրեթե աչք չէր կպցրել... միտքը զբաղված էր, անընդհատ, պրպտուն, բայց ամեն բառի հանդեպ զգոն էր ու ուշադիր, խրոխտ, ձայնի մեջ նահանջի ու մտահոգության ոչ մի նշույլ, այդ լարման մեջ նույնիսկ չէր կորցրել հումորի զգացումը: Առջեւում դեռ ինչքան անհանգիստ գիշերներ էին լինելու, ամեն անգամ հաջողվել էր պատվով դուրս գալ: Այդ լարման մեջ ամեն վայրկյան ամրապնդվում էր հավատը՝ հաղթանակի հանդեպ: Աստվածավախ էր, բայց աստծո հույսը միայն լրացնում էր սեփական ուժի նկատմամբ վստահությունը: Իսկ այդ իրական ուժը իր զինվորներն էին...ինքը նրանց էր հավատում, նրանք՝ իրեն........Սա իրական պատմություն է, բայց հրամանատարի անունը պատահական չէ, որ չեմ գրել... պարզապես այդ մարդու կերպարում հավաքականություն կար, դրա համար որոշեցի չանձնավորել..... Այդ հավաքականության առկայությունը պարզապես ստիպում է ավելի արհամարհել ստով լցված կեղծ իրականությունը, խուճապ տարածող վայրահաչությունը, սպային ու զինվորին չհավատալու ու անընդհատ կասկածի տակ առնելու մոլուցքը: Այդ մարդիկ միշտ են լինելու, երեւի նաեւ նրա համար, որ մենք բոլորս ավելի լավ գնահատենք, վեր բարձրացնենք ու մշտապես աջակցենք պարտություններ չհանդուրժող ու ոչ թե ընդդեմ պատերազմի, այլ հանուն խաղաղության պայքարող հավաքականությունը:



