1in.am-ը գրում է.
Քաղցի զգացումը, որի պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի իջեցումն է, կարող է զգալիորեն փչացնել ընտանեկան հարաբերությունները: Ինչպես ցույց է տվել 107 ամուսնական զույգերի հետազոտությունը՝ քաղցի ֆոնին մարդիկ կարող են իրենց զայրույթը կողակցի «գլխին ջարդել»: Օհայոյի համալսարանից Բրեդ Բուշմանի խոսքերով՝ այդ կերպ կարելի է հասնել մինչև ընտանեկան բռնության: Այս մասին գրում է The Times of India-ն:
Նույնիսկ իրենց հարաբերություններից գոհ մարդիկ ավելի հաճախ զայրույթն արտահայտել են շաքարի ցածր մակարդակի դեպքում: Գիտնականը խորհուրդ է տալիս ծանր զրույցից առաջ լավ ուտել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1389854.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել