stepanos.DarabasԱրդեն քանի օր է՝ դժվարությամբ եմ մտնում համացանց, մասնավորապես՝ ֆեյսբուք. սահմանին զոհված մեր զինվորների լուսանկարները տեսնում եմ թե չէ, փախչում եմ…:

Փախչում եմ ու ակամայից Թումանյանի գրածն եմ հիշում:

Թումանյանը «Գործք հարանցում»պատմում է, որ իր Հովակիմ պապը, որպեսզի բոլոր մահմեդական ազգերը դադարեն «ավազակություններով ու բարբարոսություններով կոտրել հայի աչքի որդը», սուր է դնում «սրասեր ազգի ձեռքը», որպեսզի թուրքերը տեսնեն, որ հայերն էլ «գյուլլա ձգել գիտեն»:

«Թուրքին մինչև չծեծես, խոնախա չի դառնալ: Հնուց պապական առած է և փորձով հաստատված. այդ է պատճառը, որ մինչև այսօր հարգում են, պատվում են Թումանյանց…»:

Խոնարհումս հայ զինվորներին…

Աստված պահապան նրանց:

Լուսանկարը՝ անձնական արխիվից (Դարաբասի Ս. Ստեփանոս եկեղեցի. Սյունիք)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել