432931_heroa1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գոհ է, որ կատալոնական ակումբ է տեղափոխվել:

«Այստեղ շատ ավելի լավ է, քան ես ակնկալում էի: Ամեն ինչ ավելի լավ է, քան «Բորուսիա»-ում: Ընկերներն ինձ հիանալի դիմավորեցին: Բոլորն օգնում են ինձ: Խաղադաշտում լավ ենք հասկանում միմյանց: Ավելի արագ ադապտացվելու համար իսպաներեն եմ ուսումնասիրում: Երբ օգնություն է պետք, դիմում եմ Իվան Ռակիտիչին»,- AS-ը մեջբերում է դարպասապահի խոսքերը:

Հիշեցենք` 22-ամյա տեր Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել