Սառն է ամառս,
Երբ դու համառ ես,
Ու մոտենալ քեզ ինձ չես թողնում:
Ցերեկս մութ է ,
Ու մայրամուտ է,
Երբ ինձ ստում ես հենց իմ սրտում:

Տե՛ս, իմ մեջ ուժ չկա էլ,ու
Ցանկություն չունեմ պայքարելու,
Ինձ էլի ցավ չպատճառես,
Իմ սրտին էլի չչարչարես...

Ու էլի,ու էլի քեզ թողնելու եմ,
Փախչելու եմ առանց վարանելու,
Զղջալու ես ու ինձ որոնելու,
Խղճալու եմ ու վերադառնալու,ու էլի,
Ու էլի,ու էլի քեզ ներելու եմ,
Ներելու եմ քեզ ու համբերելու,
Ու էլի, ու էլի վախենալու եմ,որ սերն իմ կտանես
Ու ինձ դու կսպանես…
* * * 
Սիրտս խոցելը,ինձ հարվածելը,
Թե տանելի է,ասա դու ինձ:
Այդքան լացելը,ինձ հալածելը
Անտանելի է,գեղեցկուհիս:

Տե՛ս, չկա իմ մեջ ուժ էլ ու,
Ու չունեմ ես ուժ էլ տուժելու,
Քո սիրուց ինձ բացի քեզնից
Էլ երբեք ոչ ոք չի բուժելու...

Ու էլի,ու էլի քեզ թողնելու եմ,
Փախչելու եմ առանց վարանելու,
Զղջալու ես ու ինձ որոնելու,
Խղճալու եմ ու վերադառնալու,ու էլի,
Ու էլի,ու էլի քեզ ներելու եմ,
Ներելու եմ քեզ ու համբերելու,
Ու էլի, ու էլի վախենալու եմ,որ սերն իմ կտանես
Ու ինձ դու կսպանես...

* * *
Ողջ կյանքս քեզ ատելու եմ,
Բայց մեկ է կարոտելու եմ,
Կանհետանամ գիշերում ես,
Բայց ինձ դու միշտ հիշելու ես:
Սև կարոտի ճանկերից ես
Ու ինձ ատելու ջանքերից դու,
Չենք ազատվի մեկ է իմն ես,
Միայն թե ինձ չսպանե՛ս դու...


Ու էլի,ու էլի քեզ թողնելու եմ,
Փախչելու եմ առանց վարանելու,
Զղջալու ես ու ինձ որոնելու,
Խղճալու եմ ու վերադառնալու,ու էլի,
Ու էլի,ու էլի քեզ ներելու եմ,
Ներելու եմ քեզ ու համբերելու,
Ու էլի, ու էլի վախենալու եմ,որ սերն իմ կտանես
Ու ինձ դու կսպանես....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել