Պաշտպանության նախարարությանը՝ անհապաղ.
1. իրականացնել տեղեկատվական հոսքերի կառավարման արտակարգ միջոցառումներ.
2, տալ ուղեցույցային խորհրդատվություն՝ ստեղծված իրավիճակում նյութերի բովանդակային շեշտադրումների, ուղերձների հետ աշխատանքներում.
3, Դառնալ առաջին տեղեկատվության աղբյուրը՝ լրատվամիջոցների հետ ինտենսիվ աշխատելու միջոցով: 
4, Աշխատել հատկապես սփյուռքի օտարալեզու, ինչպես նաև առաջադեմ միջազգային լրատվամիջոցների խմբագրությունների հետ՝ ռազմական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության մատակարարման առումով:

Լրատվամիջոցներին՝ 
1. Մի զբաղվեք ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության տիրաժավորմամբ., մի դարձեք գործիք նրանց տեղակատվաքարոզչական մեքենայի ձեռքին:
2, Ցանկացած նման տեղեկատվության առկայության դեպքում պարզաբանում ստացեք ՊՆ-ից, նոր որոշեք՝ հրապարակել նյութը, ինչպես հրապարակել՝ ելնելով հասարակական տեղեկատվական անվտանգության ապահովման առաջնահերթությունից: 
3, Մի վստահեք ռազմական գործողությունների մասին նյութերի պատրաստումը սկսնակներին, ոլորտից ու Հայաստանի և ԼՂՀ-ի աշխարհագրությունից ոչինչ չհասկացող կամ քիչ հասկացող լրագրողներին, որոնց պակասը չի զգացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել