Emedia.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օգոստոսի 1-ին այցելել է Սյունիքի մարզ, որը հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով հանրապետությունում առաջատարն է: Մարզպետ Վահե Հակոբյանի, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենի և մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է ցորենի և գարու բերքահավաքի ընթացքին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, նախարարը եղել է մարզի Բռնակոթ, Իշխանասար, Աղիտու և Նորավան համայնքներում և զրուցել պետական աջակցության ծրագրերում ընդգրկված շահառուների հետ, շրջել սուպերէլիտային և էլիտային վերարտադրության ցորենի, գարու ցանքատարածություններում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ