Ես ատում եմ քո բացակայությունը երևի նրանից, որ մենակ եմ ես, մենակ այս կյանքի խոր անապատում. վառվում ու մեկ- մեկ մոխրանում, ու երբ քամի է լինում, մոխրացած հոգիս թրչում է այս ու այն կողմ: Ատում եմ, իորք, քո բացակայությունը, երբ որ գիտեմ ինքս եմ միայն ինձ հասկանում. ուրիշ ոչ ոք չկա, և, այո, ատում եմ այն, ինչ ես եմ: Հոգնել եմ ասահման մարդկանց խրատներից ու փորձերից, հոգնել եմ : Հիշո՞ւմ ես այն առուն, ուր երկու քար կար, դու ասացիր՝ մենք ենք այդ քարերը, որորնք ընկել են ուժեղ հոսքի մեջ ու պահել են իրար, պինդ գրկել են ու քողարկվել իրար մեջ, իսկ հիմա ինքս ինձ ինչպե՞ս պահեմ, երբ դու չկաս ո՛չ կողքիս ու ո՛չ էլ ներսումս. ես մնացել եմ մեն -մենակ հոսքի մեջ, ու ոտքերս այլևս չեն պահում իրար. ես խորտակվում եմ հոսող այդ առվում, ուր բազում են մարդիկ. ես մնացել եմ միայնակ, ծարավ ու սոված, ինչպես մի որբ ու անտեր ...Ատո՛ւմ եմ քո մեղմ բացակայությունը, ատո՛ւմ եմ չափից ավելի. չէ՛ այս կյանքը ինձ համար չէ. նախ սեղմում եմ ոտքերս ու ցավ պատճառում, ու ինձ էլ ասում են նորից սկսիր. ինչպե՞ս սկսեմ, երբ խրվել եմ ու խորտակվել պարզ ու մաքուր ցեխի մեջ : Ա՜խ սիրելիս, ի՞նչ եմ արել ես այս աշխարհին, որ մնացել եմ քանդված պատերի տակ ու քանի գնում մեջքիս քարերը օր օրի ավելի ու ավելի է շատանում.... .......................................................................................................................................

Նորից տխուր եմ, կանգնել եմ անվերջ անսահմանության վրա ու կարծես նայում եմ, թե ինչպես են գծվում սահմաները. մի՛ գնա այդքան հեռու, չէ որ քեզ նոր եմ գտել, չէ որ քեզ էլ չեմ կարող ես տեսնել. մի՛ գնա թեկուզ վայրկյաներով, քազնի ես փնտրել եմ քեզ տարիներով. մի՛ լքիր ինձ, շուրթերս կմնան ծարավ ու էլ չեն խոսի, կանապատանան ու կփակվեն փշերով լի. չէ՛, այդպես մի գնա....գոն է գնալուց թաքուն գնա, որ ես քնած լինեմ ու երբ արթնանամ կարծեմ թե երազ է ....ցավում է, ցավում է, ինչքան կարող եմ անվերջ կրկնե ,միթե ցավից այն կողմ էլ բան չկա, միթե երազ է դարձել այն ամենը ինչը ցավից այն կողմն է ...չէ՛ իրականությունը երազն է, քազնի երազը ավելի գեղեցիկ է, քան իրականությունը, ինչ տգեղ է, երբ գիտեմ, թե պարտավոր եմ ապրել, ատո՛ւմ եմ քեզ, հա՛, սիրելի՛ս, դու եկար ոչ թե հենց այնպես, որ նորից գնաս, դու եկար հենց ժամանակին՝ հենց այն պահին, երբ հիմար մի մարդ էի ես, ու լցրեցիր ինձ քո անտեսք կյանքով, ու ես դարձա ոչ թե հենց այնպես, պարզապես դարձա անհասկանալի ու խորը փոս.........Ա՜խ այս կյանքը...չգիտեմ...գուց է մեռնել է պետք, սակայն ոչ ապրել, սակայն չգիտեմ գուցե  մեռնելուց անգամ ոչ մի ճանապարհ կարճ չի լինում ...սիրելի՛ս, թե ինչեր եմ ես անվերջ բարբաջում ինքս էլ չեմ հասկանում. գիժ եմ,  թե ոչինչ, խելագար եմ, թե ամեն ինչ. ինչ եմ ես, ուր եմ ես, որտեղ եմ ես. կորելեմ : Չէ՛ ցավում է...մի՛ սպառեք ինձ ..ուր է նա, ուր ես դու. այո՛, ես թուլամորթ եմ ,այօ ես փուչ եմ ,բայց որտեղ եմ ես ..մեկտ ինձ ասեք եհեյ այս ուրես կորել ,թե դուք չեք կարող ...ինչ անեմ ,ինչպես բացեմ ինքս ինձ ձեր առաջ որ չծիծաղեք չէ չեմել բացի ,ախ մարդիկ ծարավեմ,ախ մարդիկ ինչեմ ես ..........ով եմ ես ..ԻՄ ԱՆՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՍ քանզի որբեմ ոչ թե իսկապես այլ որբեմ կյանքից մնացել,մի անկյունում կանգնել ու սոված մնացել ,դարձել մի կաշի ու ոսկոռ,դարձել մի թշվառ պատանի ,որ ինքնել չգիտի թե ինչու ,ինչպես եղավ որ եղավ ..........մի մտեք իմ ներսը ,խդրում եմ մարդիկ ,այնտեղ կխելագառվեք խուլ ձայներից,այնտեղ կմեռնենք մութ լռությունից ,նա կհասկանա ինձ երբ կարդա ոչ թե տողերը իմ այլ կարդա այն մատների հետքերը որորնք մնացելեն տառերի վրա ,նա կհասկանա թե ինչես ասում երբ ես ցանկանամ ...մի փորձեք խնդրում եմ լխելագարվեք ,չեք կարող այդքան անսահմանություն դուք տեսնեք ,կխճճվեք ,կտառապեք մենակությունից ու ամայությունից ,մի արեք ,ձեր աչքերը չեն կարող տեսնել այն ինչ արդեն ես եմ տեսել ,մի տակեք դռներս անփեղկ ,այն մի ջարդեք ,այն չի բացվում .......
երբ հասնենք ինձ ու բացեք վերջին դուռը ,այնտեղ ես կլինեմ ,գերեզմանի մեջ նստած,մի ջարդված աթոռի վրա ,ու կերգեմ ցավը իմ.  ջութակս կառնեմ ու ձեր շուրջ ես կպարեմ ,իբրև մի տխրություն....մի՛ բացեք ինձ ,ինքներդ ձեզ գտեք իմ մեջ ,գտե՛ք ձեր ճանապարհները որ կարողանանք անցնել,մի փորձեք իմ ճանապարհով առաջ գնալ: Դուք չեք կարող,դուք անսիրտ եք ,իսկ ես սգավոր ,ախ երանի այն գժին ով ինձ կասի ,հասկանում եմ քեզ ու գիտակացում: Ահա՛ ապացույց ,ձեզ, որ մենք ինքներս ենք փախչում մեզանից ,ու վերջում ընկնում մեր վազքից շինված փոսում ,ու խորտակվում ,սա է կյանք այլ ոչ թե այն, որ ասում ենք, խաղ, ցավ, վիշտ ...
_______________________________________________________________________________________________________

Էջերս մեկ առ մեկ պատռում եմ այսօր ,կյանքիս գիրքը լցվել է կյանքով ,էլ տեղ չմնաց նորից ապրել ,մեկ առ մեկ ճմռթում եմ էջերը սպիտակ որի վրա գրված ոչինչ այլևս չկա ,դատարկ օրերեն միայն տաքնում իմ էջերում անխոս :Այսօր պատռում եմ ինքս ինձ իմ առաջ ,ու գիրքս թողնում եմ դատրակ, լոկ միայն թողնում եմ կազմը նրա ,որ երբ չլինեմ գոն է իմանաք որ կյանքում ինչ որ մի տեղ, ես եղել եմ .Պատռվում եմ ասյօր ինչպես մի դիմակ ,քաշում եմ երեսիս սոսնձված պատյանը ու մեղմ լաց լինում, ու անվերջ մրսում ,պատռում եմ այո, պատռում եմ էջերը իմ անվերջ կյանքի, ու դատարկ եմ թողնում գիրքս անավարտ ,թողնում եմ միայն ձեզ մի կազմ վրան գրված`<< ես մնացի Անավարտ........>>

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել