90-ականների կեսերին մեծ հեղինակություն էր վայելում <Ծո-FM> նախագիծը,որը իր Գյումրվա հումորներով և հումորային երգերով գրավել էր բազմահազարանոց լսարան:Այդ նախագծի կարևոր կերպարներից էր Պաուզա Անոն,ում հետագայում մենք տեսանք այլ հումորային նախագծերում, համերգային ծրագրերում :Չնայած մի քանի տարի է ,ինչ Պաուզա Անոյին մենք եթերում չենք տեսնում,բայց նրա ստեղծած կերպարը հիշվել և մնացել է շատերի հիշողության մեջ:Բայց այս դադարի ընթացքում նա անգործ չի մնացել և կատարել է իր կյանքի ամենակարևոր գրծերից մեկը`ամուսնացել է:Այո - այո,42 ամյա Պաուզա Անոն ամուսնացել է 27 ամյա մի երիտասարդի հետ,ով շոու բիզնեսում հայտնի է Դինել անունով:Նա երգիչ Է,շոումեն, դիզայներ,ունի երիտասարդական ակումբ և կազմակերպում է հետաքրքիր երեկոներ ու հանդիպումներ ` ճանաչված մարդկանց հետ:Չնայած տարիքային տարբերությանը` նրանք հասկացել են, որ սիրում են իրար և որոշեցին ամուսնանալ ու ապացուցել շատերին,որ աղջկա տղայից տարիքով մեծ լինելը չի խանգարում ամուր ընտանիք կազմելու գործին:Վերջերս զույգին մտերիմ մարդկանցից մեկը ասել էր,որ շատ շուտով Դինելի և Անոյի ստեղծած փոքրիկ ընտանիքում հավանաբար կլինի համալրում,այսինքն ` Պաուզա Անոն հղի է:Չնայած նա միշտ էլ թմբլիկ է եղել,բայց ականատեսների վկայություններով,նա ավելի է գիրացել և վերջերս նրան տեսել են նույնիսկ հղիների համար նախատեսված հագուստով:Եթե այս ամենը իրականություն է,ապա շնորհավորենք նրանց ապագայում հայրիկ և մայրիկ դառնալու կապակցությամբ և հիշեցնենք ևս մեկ անգամ,որ երբեք ուշ չի լինում ընտանիք կազմելու ,երեխաներ ունենալու և երջանիկ պահեր ապրելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել