«Ծո-FM»-ի աստղը՝ Պաուզա Անոն ամուսնացել է իրենից 15 տարով փոքր տղայի հետ


14:55 , 21 օգոստոս, 2012

90-ականների  կեսերին  մեծ  հեղինակություն  էր  վայելում <Ծո-FM> նախագիծը,որը իր  Գյումրվա  հումորներով և    հումորային  երգերով  գրավել  էր  բազմահազարանոց  լսարան:Այդ  նախագծի  կարևոր  կերպարներից  էր  Պաուզա  Անոն,ում  հետագայում  մենք  տեսանք   այլ  հումորային նախագծերում, համերգային  ծրագրերում  :Չնայած  մի  քանի  տարի  է  ,ինչ  Պաուզա  Անոյին  մենք  եթերում   չենք  տեսնում,բայց  նրա  ստեղծած  կերպարը   հիշվել  և    մնացել  է  շատերի  հիշողության  մեջ:Բայց  այս  դադարի  ընթացքում  նա  անգործ  չի  մնացել  և  կատարել  է  իր  կյանքի  ամենակարևոր  գրծերից  մեկը`ամուսնացել  է:Այո - այո,42  ամյա  Պաուզա  Անոն  ամուսնացել  է  27   ամյա  մի  երիտասարդի  հետ,ով  շոու  բիզնեսում  հայտնի  է  Դինել  անունով:Նա  երգիչ  Է,շոումեն, դիզայներ,ունի  երիտասարդական  ակումբ  և  կազմակերպում  է հետաքրքիր  երեկոներ  ու  հանդիպումներ ` ճանաչված  մարդկանց  հետ:Չնայած  տարիքային  տարբերությանը`  նրանք  հասկացել  են,  որ  սիրում  են  իրար  և  որոշեցին  ամուսնանալ  ու  ապացուցել  շատերին,որ  աղջկա  տղայից  տարիքով  մեծ  լինելը չի  խանգարում  ամուր  ընտանիք  կազմելու   գործին:Վերջերս  զույգին  մտերիմ  մարդկանցից  մեկը  ասել  էր,որ  շատ  շուտով  Դինելի  և  Անոյի  ստեղծած  փոքրիկ  ընտանիքում  հավանաբար  կլինի  համալրում,այսինքն ` Պաուզա  Անոն  հղի  է:Չնայած  նա  միշտ  էլ   թմբլիկ   է  եղել,բայց  ականատեսների  վկայություններով,նա  ավելի  է  գիրացել  և  վերջերս  նրան    տեսել  են նույնիսկ հղիների  համար  նախատեսված  հագուստով:Եթե  այս  ամենը  իրականություն  է,ապա  շնորհավորենք  նրանց ապագայում  հայրիկ  և  մայրիկ  դառնալու  կապակցությամբ  և  հիշեցնենք  ևս  մեկ  անգամ,որ  երբեք  ուշ  չի  լինում  ընտանիք  կազմելու  ,երեխաներ  ունենալու  և  երջանիկ  պահեր  ապրելու  համար: