Emedia.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:

Խոյ

Այսօրվա գլխավոր խնդիրը ոչ կայուն զգայական ֆոնն է: Դուք շատ մեծ կարևորություն եք տալիս մանր անհաջողություններին, որոնք այլ օրերին ուղղակի չէիք նկատի: Վատ են հարաբերությունների շրջապատի մարդկանց հետ: Դուք մեկ նյարդայնանում եք, որ ձեր ուշադրությունը փորձում են շեղել գործերից, մեկ էլ վատ եք զգում այն հանգամանքից, որ ձեզ ուշադրություն չեն հատկացնում: Դժվարանում եք ճիշտ գնահատել անձնական կյանքի դրվածքը. տեսնում եք առանձին դետալները, բայց ամբողջական պատկեր կազմել դժվարանում եք: 

Ցուլ

Օրը զգուշություն է պահանջում նախ և առաջ՝ ֆինանսական հարցերում: Սպասվում են ոչ եկամտաբեր գործարքներ, զգալի դրամական կորուստ կամ անհաջող առևտուր: Դուք ստիպված եք ուղղակի ոտքի վրա փոխել պլանները: Շատ Ցուլեր լրջորեն մտածում են աշխատավայրը փոխելու մասին, բայց հապաղում են, քանի որ շահավետ առաջարկների չեն հանդիպել: Պաշտպանված չէ նաև անձնականի ոլորտը: Մարդիկ գլուխ են ջարդում հասկանալու համար, թե ինչ եք դուք զգում և ուզում, երբեմն չհասկացվածության մթնոլորտում մեծանում է իրար անզգուշորեն ցավ պատճառելու հավանականությունը:

Երկվորյակ

Օրվա առաջին կեսն ուղղակի նախատեսված է հանդիպումների, մտերմիկ շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու եք գտնում մարդկանց հետ, կարողանում եք գուշակել նրանց մտքերը, ասածի թաքնված իմաստը, ինչը հատկապես օգնում է, երբ մեծ է դրանք կյանքի կոչելու ցանկությունը: Շատերն են ձեր օգնությանը դիմում ու դուք չեք մերժում: Ի հայտ են գալիս նոր հակումներ ու հետաքրքրություններ, դուք հաճույքով եք ձեռնամուխ լինում նոր գործերի իրականացմանը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է լարվածության աճ:

Խեցգետին

Բարդ օր է: Անախորժությունները առաջանում են ավելի հաճախ՝ մեծամասամբ պայմանավորված լինելով ձեր անուշադրությամբ: Կարող են առաջանալ լուրջ աշխատանքային տարաձայնություններ, դուք ամեն ինչ ձգտում եք անել միայնակ, ինչ էլ որ ուրիշները մտածեն այդ հանգամանքի մասին: Շատ Խեցգետիններ ականջ չեն դնում արժեքավոր խորհուրդներին, խախտում են կանոններ, նյարդայնացնում ուրիշներին: Օրը հարմար չէ նոր մեկնարկներ պլանավորելու համար, անգամ եթե դրանք խիստ պարզունակ են թվում: Դուք կարողանում եք խուսափել մտերիմների ու հարազատների հետ գժտվելուց:

Առյուծ

Մասնագիտական առումով անհաջող օր է, հնարավոր են լուրջ, անելանելի թվացող դժվարություններ: Դուք պաշտպանում եք միայնակ գործելու ձեր իրավունքը՝ ղեկավարվելով բացառապես սեփական կարծիքով: Երբեմն արժեքավոր խորհուրդներին ականջ չեք դնում միայն համառության հետևանքով, ինչը լուրջ ափսոսանքի տեղ կտա հետագայում: Անախորժություններ են հնարավոր մտերիմների հետ, բայց անձնականի ոլորտում դուք կարողանում եք դրսևորել զսպվածություն ու ողջախոհություն:

Կույս

Ֆինանսական ոլորտը վտանգված է: Այսօր կնքված գործարքները հազիվ թե եկամուտ ապահովեն, գործնական հարաբերությունները անհարթ են, գործընկերները՝ անվստահելի: Նշանի շատ ներկայացուցիչներ կկորցնեն սեփական ուժերի նկատմամբ վստահությունը ու կկասկածեն մասնագիտական ոլորտի ճիշտ ընտրության հարցում: Անձնական ոլորտում գործերն ավելի լավ են դասավորվել: Մտերիմները հաճույքով աջակցում են ձեր բոլոր ձեռնարկումներին ու լավ են հասկանում ձեր մտահղացումների իրական իմաստը:

Կշեռք

Թեթև, հաճելի ու խոստումնալից օր է: Դուք կհասնեք այն բանին, ինչին վաղուց էիք ձգտում, ձեր համար նվաճելի բարձունք են նաև նոր նպատակները: Մասնագիտական հաջողությունները ձեռք ձեռքի են տրված ֆինանսական եկամուտների հետ: Կարող եք հույս ունենալ մասնագիտական աճի ու եկամուտների մեծացման: Օրվա երկրորդ կեսը հարմար է հավաքույթների, սեմինարների, այլ միջոցառումների այցելության համար, որտեղ կարող եք հաստատել օգտակար ծանոթություններ: Ուշադրություն դարձրեք ձեր արտաքին հագուկապին, թարմացրեք զգեստապահարանը, փորձեր կատարեք արտաքին տեսքի հետ: Արդյունքները հոյակապ կլինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել