![](/static/news/b/2014/08/181035.jpg)
Yerevannews.am-ը գրում է.
ՊԲ զինծառայողը անզեն դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել: Հիշեցնենք, որ անցած գիշեր եւս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր է ձեռնարկել:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների եւ պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է: Դիվերսիոն խմբերի անդամները, կրելով կորուստներ, թողնելով մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական ու կապի միջոցներ, զենք եւ զինամթերք, դիմել են փախուստի:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=25894&l=am%2F
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել