Civilnet.am-ը գրում է.

ԱՄՆ վիզաներ տրամադրող համակարգիտեխնիկական խնդիրներիամբողջական լուծման համար կպահանջվեն շաբաթներ. հուլիսի 31-ին լրագրողների հետ ամենօրյա ճեպացրույցումասել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը։ Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ ամերիկյան վիզաների տրամադրման համակարգում առկա խնդիրը գլոբալ է և որևէ առանձին երկրի հետ կապված չէ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, իր հերթին, օգոստոսի 1-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացնում է հյուպատոսական տվյալների համալիր բազայի ֆունկցիոնալ խնդիրներն ու դրանք շտկելու նպատակով ձեռնարկված քայլերը:

Դեսպանությունը սակայն նշում է, որ ներկայում չի կարող կանխատեսել, թե որքան կարող է տևել գործընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել