Հայկական եղած, ու դեռ գոյատևող սոցիալական ցանցեր. hayutyun.am, druzja.am, myfriends.am, haysite.am, yeresbook.com, hayland.am, armroom.com... հեսա վատանալու եմ ու գժվեմ։ 

Էդ սաղ գալիս ա նստած տեղը փող աշխատելու ցանկությունից։ Ժողովուրդ ջան, ՉԵՍ ԿԱՐԱ ֆեյսբուքի ու էլ եսիմ ինչի գաղափարները քոփիփեսթ անելով բիզնես կառուցես, ոչ էլ մեկն ու մեկը հետաքրքրված ա մենակ հայերի հետ շբվի, կամ, ասենք, մենակ սեփական քուչի ժողովրդի հետ։ Լավ, ասենք նույնիսկ կա տենց բիզնես–ստրատեգիա, թողեք թող գոնե 1 հոգի, խի՞ եք 8 հոգով վրա տալի, որ սաղդ իրարով տակ տաք։ Հայկական, վրացական, ադրբեջանական, սոցցանցեր բացողները հիշեցնում են էն վիճակը, որ Երևանում 90-ականներին դեղատների հետ էր կատարվում. մեկը բացում 2 օր աշխատում էր, տենում էին գործերը լավ են գնում, կողքից 8 հատ բացում էին ու սաղովի տակ էին տալիս։ Էդքան փող ու ժամանակ ունե՞ք։

Չնայած... բացեք է, հազար հատ բացեք։ ՄԻնչև դուք ձեզի Ցուկերբերգ եք զգում, շատ կոնկրետ ու լուրջ մարդիկ՝ ծրագրավորողներ, դիզայներներ և վաստակում են ձեր փողերը ձեր ամբիցիաների վրա։ Ու երևի Ձեզանից շատ են արժանի էդ փողերին, որտև ռեալ գործ են անում։ Դուք է ամիսը մեկ թազա սոցցանց բացելով ու տակ տալով մի քանի 100 հոգի մարդ եք պահել, պահում ու պահելու։ 

Ու մի բան. խնդիրը մենակ հայկական չի։ Ամեն տեղ ու միշտ կլինեն մարդիկ, որոնք կհորինեն ռուսական ինստագրամներ ու ֆորսքվերներ, առանց ոչ մի թազա բան առաջարկելու։ էդ ա։ Ռուսների ասած, лох не мамонт, лох не вымрет.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել