Զարամանում եմ, թե որքան շատ են հիմարները՝ հայկական համացանցում: Պատահաբար տեսա, որ որոշ խելոքներ դրած քննարկում են, թե արդյո՞ք իրականում ադրբեջանցիներն են հարձակվել ու ծուղակն ընկել, թե՞ մենք:
Նախ, հատուկ տարբեր տիպի «ազատասեր» ու «ժողովրդավար» խելոքներին բացատրեմ, որ եթե անգամ մենք արած լինեինք՝ լավ արած կլինեինք, որովհետև ակնհայտ ա, որ ադրբեջանը նյուխը լրիվ ա կորցրել, բայց վստահ եմ, որ իրականում ամեն ինչ տեղի է ունեցել ճիշտ այնպես, ինչպես ներկայացնում է հայկական կողմը՝ ադրջբեջանցիքները փորձել են դիվերսիան գործողություններ անել, բայց ջոկատները ընկել են վաղօրոք նախապատրասստված ծուղակի մեջ ու գրեթե գլխովիին ջախջախվել:
Սա հասկանալու համար բավական է միայն նայել այն սպառազինությանը, որը թողել են ասկյարները՝ մարտի դաշտում: Այսպիսի զենքեր սովորական ժամկետայինների չեն տալիս, ինչըև նշանակում է, որ գործ ենք ունեցել պայմանագրայինների հետ, իսկ առաջին նկարում երևացող ավտոմատ նռնականետը առհասարակ չկա ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ, այնպես որ, խելոքներին ի գիտություն, կարող եք չփորձել մատուցել սա, որպես հայերի կողմից կազմակերպված կեղծիք:
Ու ընդհանրապես, զարմանում եմ, թե ուր ա նայում մեր ԱԱԾ-ն: Ախր պոտենցիալ դավաճաններ են, որոնք առաջին իսկ հարմար առիթի դեպքում կծախեն իրենց երկիրը: Եվ որ ամենազարմանալին է, արդեն լրիվ կորցրել են վախի զգացումը ու ամեն ինչ անում են բացեյբաց: