Բրիտանացի մաշկաբանները կազմել են մաշկի այն տիպերի ցուցակը, որոնք առավել հակված են մաշկի քաղցկեղի։ Aroxj.am-ի փոխանցմամբ՝ այդպիսի մաշկ ունեցողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն, թե որքան ժամանակ են անցկացնում արևի տակ: Այսպիսով, արևից պետք է զգուշանան`
* բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ, ովքեր վառվում են արևից և սխալ արևայրուք ստանում
* մարդիկ, ովքեր շատ պեպեններ և խալեր ունեն
* բաց գույնի աչքեր և մազեր ունեցողները
* մաշկի քաղցկեղով հիվանդ հարազատներ ունեցողները
Անհանգստանալու պատճառ կարող է դառնալ ոչ սիմետրիկ դարձած խալը, եթե փոխվել է դրա գույնը և մեծացել չափը։ Սա կարող է մելանոմայի նախանշան լինել։ Նման դեպքերում պետք է անհապաղ դիմել մաշկաբանի օգնությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ardzagank.am/photos/a.200665703448150.1073741832.185332971648090/308120442702675/?type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել