Emedia.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:

Խոյ

Շատ կարևոր օր է: Կարելի է կազմակերպել հանդիպումներ, խորհրդակցություններ, կատարել անհրաժեշտ վճարումներ, քննարկել խիստ կարևոր իրողություններ, կարևոր թեմաներ: Հիանալի ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք այն բանի քննարկումով, ինչն անմիջապես կախված է ձեր մասնագիտական գործունեության հետ ու ամենայն հավանականությամբ` դուք ստիպված կլինեք միանգամից մի քանի գործ համատեղել:

Ցուլ

Գործընկերային հարաբերությունները ձեր ուշադրության ու հոգատարության կարիքն են զգում: Որևէ դժվարությունից առաջ առանձնակի կարևոր է կանոնները չխախտելը ու հուսախաբության չմատնվելը: Ավելի լավ կլինի, եթե դուք ինչ-որ բան զոհաբերեք, այլ ոչ թե ձգտեք ավելին քաղել ձեզ համար: Այսօր հիանալի օր է նույնական կենսաձև ու սկզբունքներ ունեցող մարդկանց հետ հանդիպելու ու հարաբերվելու համար: Օրը նվիրեք կատարված գործերի վերաշտկմանը, որակական ցուցանիշի բարելավվմանը:

Երկվորյակներ

Ուսումնասիրեք մրցակիցներին: Ձեր գործունեությունը այժմ վերաիմաստավորման կարիք է զգում` ելնելով տվյալ պահի թելադրանքից ու պահանջներից: Մի քննադատեք նրանց, ովքեր ձեզ դրդում են հապճեպ որոշումներ կայացնելու, եղեք առավելագույնս բաց փոխազդեցության համար: Այժմ պարզվում են շատ իրողություններ, ու ինտուտիվ մակարդակում դուք կարող եք սեփական հարցերին օրիգինալ լուծումներ գտնել:

Խեցգետին

Հնարավոր են բարդ պահեր, որոնք իմաստավորելու դեպքում կհասկանաք բաներ, որոնք նախկինում չեք հասկացել: Կարգի բերեք տնային տարածությունը, ընդլայնեք միջավայրի զգացողությունը: Օրվա առաջին կեսին տրվեք բաց ու անկեղծ շփումներին: Ամեն ինչում անհրաժեշտ է պահպանել չափի զգացողությունը, թույլ մի տվեք լարվածություն, վեճերի խորացում ու հարաբերությունների բացահայտում: Անձնական հարաբերություններում հնարավոր են լուրջ թեմաներ:

Առյուծ

Աշխատեք գործել զգուշորեն, որպեսզի կոլեկտիվում կամ ձեզ համար առանձնակի կարևոր հարաբերություններում չնկատվեն տարաձայնություններ: Լավ կլինի ամբողջությամբ հրաժարվել մրցակցությունից, պայքարից, լրջորեն վերաբերվեք շրջապատի տրամադրություններին: Զգոն եղեք ճանապարհորդությունների ժամանակ: Մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով ու շփումներով: Փորձեք ընկալունակ լինել մերժումների նկատմամբ ու ոչ մի բանից ողբերգություն մի սարքեք:

Կույս

Նվազագույն ակտիվություն ու առավելագույն դիտողունակություն: Գործեք ստորին մակարդակներում ու բոլորից թաքուն, զգոն եղեք, որպեսզի դեպի նպատակ տանող ճանապարհը հարթ լինի: Կարող են փչանալ ղեկավարության հետ հարաբերությունները, իսկ մյուսների մոտ` ծնողների հետ շփումները, եթե նրանք շարունակեն ինչ-որ բան համառորեն պնդել, իսկ դուք` նույնպիսի համառությամբ հակադրվել: Եթե ընտրություն եք անում, մի շտապեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել