
1in.am-ը գրում է.
Միրանդա Քերը ևս մեկ հաջող պայմանագիր է կնքել 7 for All Mankind ջինսերի բրենդի հետ, գրում է Viva.ua-ը:
Համացանցում արդեն հայտնվել են մակնիշի նոր աշուն-ձմեռ գովազդային հավաքածուի առաջին կադրերը, որտեղ Միրանդան հանդես է գալիս ջինսե ոճային հագուստներով: Լուսանկարներից մեկում գեղեցկուհին ժանյակե կրծկալով պառկած է իսպանացի հայտնի մանեկեն Ջոն Կորտախարենի գրկում:
Լուսանկարներից բացի, երկրպագուները կարող են վայելել նաև Միրանդայի մասնակցությամբ 7 for All Mankind-ի նոր տեսահոլովակը:





Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1387909.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել