Emedia.am-ը գրում է.
Հայաստանի սպառողական շուկայում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 0.9 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.3 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.4 տոկոս հավելաճ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. հուլիսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 96.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.5 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.4 տոկոս:
2014թ. հունվար-հուլիսին հանրապետությունում սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5 տոկոս հավելաճ):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ