Եղիշե Չարենցի կյանքն ու գործը լի են գրապայքարովՙ ոչ միայն լեզվի, այլեւ գրականության բովանդակության ու գեղարվեստական ձեւերի նորացման հարցերում, եւ նաեւ այդ գրեթե ամենօրյա պայքարը նրան դարձնում է բացառիկ երեւույթ հայոց բազմադարյան հոգեւոր ճանապարհին: Իր ժամանակում նա յուրակերպորեն շփվեց մեր անցյալ-ներկա-գալիք օրերի հետ եւ ճշմարիտ խոսեցՙ «ես գալիս եմ դարերից եւ գնում եմ անխափան դեպի դարերը նորից»: Անցած դարի 20-30-ական թվականներին դա չգիտակցվեց, նա համարվում էր վտանգավոր տաղանդ, որ քարի պես ընկած է գրականության զարգացման առջեւ, այժմ է գիտակցվում խորապես, վկա նաեւ այս հանդիսությունը եւ ձեր ներկայությունն այստեղ: Հետզհետե առավել ակնհայտ կդառնա Չարենցի ահռելի մեծությունը ոչ այնքան իբրեւ պատմություն, այլ որպես անփոխարինելի եւ մեզ հաց ու ջրի, հայրենիքի չափ անհրաժեշտ ներկայություն:Չարենցի ստեղծագործության եւ կյանքի դասերն ու խորհուրդները գրական, հասարակական եւ ազգային վստահելի դպրոց են հայ ժողովրդի համար: Դրանց մեջ կա մի դաս, որը երեկ, այսօր եւ վաղը, դեռ շատ երկար ժամանակ արդիական է լինելու: Այս դասը Եղիշե Չարենցի գուցե ամենամեծ ու ճշմարիտ բանաստեղծությունն է:

 

Կենսագրություն

Բանաստեղծություններ

Լուսանկարներ

Տեսագրություններ և ձայնագրություններ

Չարենցի կանայք... Չարենցի սերերն ու հրապույրները

Չարենցի տուն-թանգարանը

Խոսք Չարենցի մասին

Մեծերը Չարենցի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել