1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման առաջիկա օրերին նոր պայմանագիր կստորագրի «արքայական ակումբ»-ի հետ: Ֆրանսիացի ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականը:
Բացի այդ, Marca-ի տեղեկությունների համաձայն` Բենզեմայի տարեկան աշխատավարձը 7 մլն եվրո կկազմի` նախկին 4.5-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բենզեման 35 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում և 17 գոլ հեղինակել: Նա «Լիվերպուլ»-ի ուշադրության կենտրոնում էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1387399.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել