Emedia.am-ը գրում է.
Հայտնի գործարար Վահագն Հովնանյանն օրերս ասել էր, որ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»:
Հովնանյանը հմուտ գործարար է ու, եթե նման պատասխանատու հայտարարություն է անում, ուրեմն դրա համար ունի բավարար հիմքեր, մանավանդ, որ արևմտյան արժեհամակարգի կրող է ու խոսքի արժեքը լավագույնս գնահատում է:
Ի դեպ, այս գործարարը նաև կենցաղով ու շարժուձևով է տարբեր մեր մեծահարուստներից: Օրինակ, եթե մեր օլիգարխներից մեկը այցելի որևէ խանութ՝ անհարմարություն կզգան այդ խանութի մյուս բոլոր հաճախորդները՝ խցանումներ, հրմշտոց եւ այլն:
Մի անգամ, մեկ ժամ շարունակ այս գործարարի հետ շրջել եմ Փակ շուկայի տարածքում. նրան չէր ուղեկցում ոչ մի թիկնապահ: Հովնանյանը շատ համեստ էր հագնված ու չէր տարբերվում մյուս հաճախորդներից ու, երբ նրան ճանապարհեցի, ծանոթներիցս մեկը հետաքրքրվեց, թե ո՞վ էր էս ախպարը: Զարմացավ՝ ազգանունը լսելով:
Սակայն գամ բուն ասելիքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ