«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այսօր Սուրեն Սիրունյանի դստերը` Դիանա Սիրունյանին հետազոտել են Հայաստանում գտնվող ֆրանսիացի մասնագետները:
Ֆրանսիացի բժիշկները արձանագրել են, որ Դիանա Սիրունյանը արդեն ինքնուրույն է շնչում, սիրտը նորմալ է աշխատում: Առայժմ պահպանվում են գլխուղեղի վնասվածքի հետևանքով առաջացած բարդությունները:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



