Հումորը մեզ օգնում է իռացիոնալը տեսնել այնտեղ, ինչը թվում է ռացիոնալ, և աննշանն այնտեղ, ինչը թվում է նշանակալի։ Այն օգնում է մեզ հասկանալ իրերի ճշմարիտ հարաբերակցությունը և ցույց է տալիս, որ չափից դուրս լրջության մեջ թաքնված է ծիծաղելին։ Հումորի շնորհիվ մենք ավելի հեշտությամբ ենք տեսնում բախտի անակնկալները։
Գաղափարները գալիս են, երբ դրանք կրքոտ որոնում ես, երբ գիտակցությունը դառնում է մի զգայուն ապարատ՝ պատրաստ արձանագրելու յուրաքանչյուր ցնցում, որն արթնացնում է երևակայությունը։ Այդ ժամանակ և´ երաժշտությունը, և´ մայրամուտը քեզ կարող են հուշել որևէ գաղափար։
Բացառումը կուտակվածից՝ ահա այն եղանակը, որի օգնությամբ կարելի է գտնել այն, ինչը Ձեզ հարկավոր է։
Կյանքը և մահը չափազանց անխախտելի են, չափազանց անողոք, որպեսզի լինեն պատահական։
Այն, ինչը կարելի է երևակայել, նույնքան մոտ է ճշմարտությանը, որքան և այն, ինչը կարելի է ապացուցել մաթեմատիկորեն։
Բանականությունը զգացմունքի լիակատար բացակայության հետ կարող է բնորոշ լինել երդվյալ հանցագործին, իսկ զգացմունք առանց բանականության կարող է ունենալ և անմեղ տխմարը։ Միայն այն դեպքում, երբ բանականությունն ու զգացմունքը լիակատար ներդաշնակվում են, մենք գործ ունենք մեծ դերասանի հետ։
Արվեստի ստեղծագործությունները պարունակում են շատ ավելի ճշմարիտ փաստեր և մանրամասներ, քան պատմական հետազոտությունները։
Կյանքը միայն ցանկությունների դրսևորում է. ոչ ոք երբեք չի հասնում դրանց բավարարմանը։ Այդ պատճառով էլ անխոհեմաբար մի´ արեք այն, ինչի համար հետո պիտի զղջաք ողջ կյանքում։
Ես և´ չեմ հավատում ոչ մի բանի, և´ ոչինչ չեմ ժխտում… Ժխտել հավատը նշանակում է հերքել ինքդ քեզ և քո մեջ այն ոգին, որը մղում է տալիս քո ստեղծագործ ուժին։
Հարստությունն ու փառքն օգնեցին ինձ հասկանալ, որ մարդու արժանապատվությունն ու խելքն ամենևին էլ չեն որոշվում օքսֆորդյան առոգանությամբ, և որ մարդու բանականությունն անպայման չէ, որ լինի կրթության կամ դասականների հետ ծանոթության պտուղը։
Երբեք չպետք է թույլ տաս քեզ չափից ավելի երկար ժամանակ զմայլվել հասարակության հաճոյախոսություններով։ Դա սուֆլեի պես մի բան է. ժամանակի հետ կնստի։
Ես, և յուրաքանչյուր ոք, այն եմ, ինչ-որ կամ՝ միակն իմ ծնունդով և անկրկնելի անհատականություն, ընդհանրացումը իմ նախնիների համոզմունքների և ձգտումների, ինչպես և իմ սեփական ցանկությունների, երազանքների և կենսափորձի։
Ես ատում եմ հրաժեշտները։ Ինչ էլ որ մարդ զգալու լինի մոտիկներից անջատվելիս, հրաժեշտի այդ վայրկյանները միայն ավելացնում են տառապանքը։