Emedia.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:

Խոյ

Մի շտապեք նոր պլաններ կազմել: Սա եզրակացություններ անելու, հնում անավարտ թողած գործերը վերջապես ավարտին հասցնելու համար հիանալի ժամանակ է: Աշխատավայրում լավագույն դիրքորոշումը ամենաբարդ գործերն անելն է: Այժմ ձևավորվում են ձեր նյութական հեռանկարները, բայց ամեն ինչ պահանջում է համառություն ու համբերություն: Հիանալի օր է գործընկերների հետ ընդհանուր պլաններ քննարկելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես վարվել բարդ իրավիճակներում:

Ցուլ

Համեմատական հանգիստ օր է: Աշխատանքի մեջ մի ձգտեք նոր գործեր սկսել, տրամադրվեք նոր տեղեկատվության ստացմանը: Փնտրեք կապեր գիտուն մարդկանց հետ: Գործնական հեռանկարները այժմ կարող են միահյուսվել անձնականի հետ: Մտերիմ հարաբերութուններում այժմ կարևորված է բարդ իրողությունների նկատմամբ ընկալունակությունը, անկեղծությունը, բացախոսությունը: Մի շտապեք, ստացեք հաճույք կատարած աշխատանքից:

Երկվորյակներ

Այն, ինչ դրսևորվում է այժմ գաղափարների ու պլանների տեսքով, կարող է մոտակա ժամանակներս դրսևորվել շոշափելիության առումով: Ձեր աշխատանքը ավելի կատարելագործեք նոր ստացված տեղեկությունների հաշվին: Հիանալի օր է խորհրդատվության, համաժողովների, բանակցությունների համար: Հնարավոր է` ստիպված լինեք հրաժարվել որոշակի պլաններից ու գործողություններից: Հնարավորություն գտեք քննել համախոհների կամ հարազատների հետ ընդհանուր գործերը:

Խեցգետին

Աշխատեք չցրել ուշադրությունը մեծ քանակությամբ օբյեկտների վրա, չնայած ձեր հետաքրքրությունները հեշտությամբ են անցում կատարում այլ բաների վրա, իսկ նորությունները անընդհատ շեղում են հիմնական ուշադրությունից: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ու օգտակար ծանոթություններ: Մտավոր ու ստեղծագործական գործունեությունը խոստանում են առանձնահատուկ նվաճումներ ու հաջողություններ:

Առյուծ

Մի շտապեք միանգամից ընկնել նոր գաղափարների գայթակղիչ ազդեցության տակ: Եթե վերադառնան հին թեմաները, համակ ուշադրություն դարձրեք դրանց: Ձեր շահերը մեծապես կենտրոնացած են տնային գործերի ու մտերիմների հետ փոխազդեցության վրա: Հարազատների կյանքում հնարավոր են էական զարգացումներ, որոնք անուշադրության մատնել չեք կարող: Սպասվում է եզրահանգումների ու գնահատականների վերանայման շաբաթ:

Կույս

Ինչ-որ թեմա հասնում է իր զարգացման գագաթնակետին, բայց փոփոխությունները չեն խոստանում հարմարավետ լինել: Ինչ-որ բան տհաճություն է պարգևում, դուք ցանկություն ունեք ինչ-որ բան վերափոխելու, նորովի կազմակերպելու: Հիանալի ժամանակահատված է սխալներն ուղղելու, պարտքերը վերադարձնելու, նոր գաղափարներով համակվելու համար: Անհրաժեշտ է հստակ համակարգել նոր ստացված տեղեկատվության նշանակությունը` հիմք դնելով նոր թեմաների զարգացման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել