03a56f87d918d54a3bcbc1e16731in.am-ը գրում է.

Չիկագոյի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ անծանոթների հետ շփվելը երջանկացնում է մեզ: Այս մասին է հաղորդում Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կայքը:

Գիտնականները փորձ են անցկացրել պարզելու համար, թե ինչպես է անծանոթների հետ շփումը ազդում մեզ վրա: Նրանք պարբերաբար գնացքներով և ավտոբուսներով երթևեկող մարդկանց խնդրել են շփվել կամ ընդհանրապես որևէ մեկի հետ չխոսել:

Բոլոր մասնակիցները պնդում են, որ երբ նրանք խոսել են անծանոթների հետ, ուղևորությունը նրանց ավելի է դուր եկել: Ընդ որում, նրանցից ոմանք համոզված են եղել, որ ոչ մեկի հետ չշփվելն ավելի դուր կգա իրենց, և ցնցվել են հակառակ արդյունքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել