Արդեն մեկ տարի է, ինչ հեռուստա և ռադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը «Մի ուղեգրի պատմություն» հեռուստածրագրի շրջանակներում ամիսը մեկ անգամ մեկնում է որևէ երկիր՝ ներկայացնելու այդ երկրի պատմությունն ու մշակույթը: Այս անգամ էլ հերթը հասել էր Հունաստանին։
Ինչպես ArmStar.am-ին հաղորդավարուհին տեղեկացրեց, իրենց ուղևորությունները միշտ հագեցած են լինում արտասովոր, հետաքրքիր և օրիգինալ պատմություններով ու այս անգամն էլ բացառություն չէր. «Մեզ մոտ միշտ լինում էին զավեշտալի պատմություններ, գրեթե ամեն ուղևորության ժամանակ, այնքան, որ ես անդադար պատմում-պատմում եմ մինչև հաջորդ ուղևորությունը, բայց հիմա կամ սկսել են հարթ անցնել ճամփորդությունները կամ մենք ենք սովորել այդ իրավիճակներին:
Կրետե կղզում էինք, երբ վերջապես ամեն ինչ կազմակերպեցինք ու սկսեցինք նկարահանումները, գնացինք բավականին հեռու քաղաքները նկարելու, ամեն ինչ պատրաստեցինք ու պարզվեց, որ խոսափողը չենք վերցրել: Սկզբում խուճապի մատնվեցինք, մոտ երկու ժամ տևել էր ճանապարհը մինչև հասել էինք ու հարկավոր էր վերադառնալ ու կրկին հետ գալ ՝այդպիսի բաներ պատահում են։ Եվ այդպես, լուծելով այդ խնդիրը, փողոցում կանգնած տեքստն էի ասում, երբ մի տղամարդ վազելով եկավ ու փաթաթվեց ինձ: Հիմա ես խառնվել եմ, չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, օպերատորն ու պրոդյուսերն ինչո՞ւ չեն գալիս ինձ ազատելու, հետո հասկացա, որ նա տեսախցիկը տեսել էր, որոշել էր չարաճճիություն անել, մերոնք էլ առիթից օգտվել, նկարահանում էին»։
Շարունակությունն` այստեղ