Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող DiNGO Animal Lovers ընկերության ակտիվիստները բարձրաձայնում են կենդանիների ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ Իքս» կազմակերպության կատարած մի շարք անօրինությունների մասին: Մասնավորապես ընդամենը մի քանի օր առաջ ստերիլիզացված իրենց կենդանիներից Մարգուշիկին այսօր իր վերջին ձագերի հետ տարել են «Յունիգրաֆ Իքս»: Իսկ ակտիվիստների խնդրանքներին, որ շներին հանգիստ թողնեն պատասխանել են, որ շներն իրենց սեփականությունն են և ինչ կուզեն կանեն: Dingo -ի ակտիվիստները ասում են, որ «Յունիգրաֆ Իքսը»տարեկան շուրջ 500.000 ԱՄՆ դոլլար է լափում ու իրեն այսպես պահում:
Մարգուշիկին ու ձագերին DiNGO Animal Lovers-ն է ստերիլիզացրել: Ընդ որում` այդ ձագերից մեկին DiNGO Animal Lovers-ը որդեգրել էր, մնացածին էլ պատրաստվում էր որդեգրել: Այս շունիկները Մաշտոցի պուրակից էին:
Haynews-ը դիմել էր «Յունիգրաֆ իքս» ընկերությանը՝ պարզաբանում ստանալու նպատակով, DiNGO Animal Lovers-ից հայտնեցին, որ «Յունիգրաֆ իքս»-ից նրանց խոստացել են Մարգուշիկին իր ձագերի հետ վերադարձնել, միայն թե այդ մասին չբարձրաձայնեն։
Բացի այդ, DiNGO Animal Lovers-ի ակտիվիստներից մեկը մեզ հայտնեց նաեւ, որ իրենք «Յունիգրաֆ իքս»-ի կացարանում տեսել են 3 շան ձագերի, որոնք առանց ջրի եւ սննդի են պահել. «Ի՞նչն է պատճառը, որ նրանց այնտեղ պահում՝ այդ պայմաններում»։
Այս բոլոր հարցերի առնչությամբ «Յունիգրաֆ Իքս»-ի լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը HayNews.am-ին հայտնեց, որ իրենք թափառող կենդանիների վերաբերյալ բողոք են ստացել բնակիչներից. «Մեզ դիմել են նաև քաղաքապետարանից։ «Յունիգրաֆ իքսը» արձագանքում է ստացված բոլոր ահազանգերին։ Մեր աշխատակիցները կատարել են իրենց աշխատանքը, մեկնել են համապատասխան հասցեով։ Կենդանիները տեղափոխվել են «Յունիգրաֆ իքսի» կլինիկա։ Ինչ վերաբերում է ստերիլիզացված կենդանուն, ապա այն մի քանի օր կպահվի մեր կլինիկայում, և հուսով ենք` տվյալ բակի բնակիչները լեզու կգտնեն իրար հետ։ Եթե բնակիչների միջև կոնֆլիկտը հարթվի, և պահանջեն կենդանուն վերադարձնել նույն բակ, կենդանին կվերադարձվի։ Եթե կոնֆլիկտը շարունակվի, ապա կենդանին բաց կթողնվի այնտեղ, որտեղ նա ոչ ոքի չի անհանգստացնի։ «Յունիգրաֆ իքսը» կարող է նաև ստերիլիզացված կենդանուն հանձնել կենդանասերներին, միայն մի պայմանով, եթե ապահովեն, որպեսզի տվյալ կենդանին չանհանգստացնի բնակիչներին»։

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lra.grox/posts/138259286316003
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել