Ինչպես հայտնում է MedikForum -ը, ամերիկացի գիտնականները հենվելով լուրջ ուսումնասիրության վրա եկել են այն եզրակացության, որ որոշ հայտնի մթերքներ բացասաբար են ազդում մարդու աշխատունակության վրա եւ քնկոտության են հանգեցնում:
Հոգնածություն եւ քնկոտություն առաջացնող մթերքների ցուցակում այն մթերքներն են որոնք հաճախ են ձեռք բերվում սուպերմարքետներից: Առաջին տեղում է սպիրտային խմիչքները, որը առաջացնում է քնկոտություն: Այնուհետեւ քաղցրավենիքը, որը փոփոխում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը եւ հոգնացող ազդեցություն գործում:
Երրորդ տեղում հնդկահավի միսը: Գիտնականները հայտնաբերել են, որ այն պարունակում է սպիտակուցներ որոնք նվազեցնում են աշխատունակությունը: Հոգնածության են հանգեցնում նաեւ ալյուրից պատրաստված արտադրանքները, այդ թվում, սպիտակ ալյուրից պատրաստվածմակարոնեղենը: Դրանց օգտագործումը հանգեցնում է արյան մեջ արագ մարսելի գլյուկոզի ցատկերի: Որը նախ էներգիայի ներհոսք է առաջացնում, բայց հետո էներգիայի արագ արտահոսք է տեղի ունենում: Ցուցակում նաեւ տեղ է գտել տապակած ուտելիքը: Օրգանիզմը չափից շատ ժամանակ է անցկացնում դրա մարսողության վրա եւ գրգռում է մարսողական համակարգը:




