Emedia.am-ը գրում է.
Լոնդոնի Կենսինգտոն և Չելսի արքայական թաղամասում` հայկական Սբ. Սարգիս եկեղեցու բակում, օգոստոսի 3-ին տեղի կունենա ամենամյա Հայկական չորրորդ փառատոնը: Պաշտոնական բացումը կազդարարեն Կենսինգտոն և Չելսի թաղամասի ղեկավար Մեյգրիդ Քոնդոն-Սիմմոնդսը և Հայ Առաքելական Եկեղեցու` Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը` ավանդաբար կտրելով կարմիր ժապավենը:
Փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Միացյալ Թագավորության Հայոց թեմի առաջնորդարանը, կմեկնարկի պաշտոնական բացումից ավելի վաղ, հայ եկեղեցական միջնադարյան ծեսով` «Երկրի չորս կողմերի օրհնությամբ», որն աղոթք է երկրի, բնության և շրջակա միջավայրի համար:
Ինչպես հաղորդում են Միացյալ Թագավորության Հայոց առաջնորդարանից, փառատոնը կլինի ընկերակցության, ուտեստների և զվարճանքի օր: Սբ. Սարգիս եկեղեցու բակը կվերածվի հայկական հրապարակի` Կենսինգտոնի սրտում և կներկայացնի Միացյալ Թագավորությունում հայերի ժառանգությունը: 12-րդ դարի Հաղպատի վանքի նմանությամբ կառուցված` Սբ. Սարգսի զանգակատան հովանու ներքո կհնչի ազգային և ժամանակակից կենդանի երաժշտություն, երգ ու պար, ինչպես նաև կներկայացվի հայկական համեղ խոհանոցն ու երեխաների համար կկազմակերպվեն խաղեր: Ծրագրի մի մասը տեղի կունենա եկեղեցու ներսում, որը կներառի պրոֆեսիոնալ երաժիշտների և երգիչների կատարումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ