Շոուբիզնեսի նեղությունի՞ց, թե՞ առօրյայի միապաղաղությունից է, բայց Հայաստանում միայն զուգերգով հանդես գալը բավական է սիրավեպի,  ամուսնության, բաժանման կամ գաղտնի հանգստի մասին բամբասանքների համար:

Վերջին շրջանում ընթերցողները մեզ անընդհատ խնդրում են ճշտել Գարիկի և Նարինե Դովլաթյանի սիրային կապի իսկությունը: Դեռևս մեր մայիսյան համարում տված հարցազրույցում Նարինեն հաստատել էր, որ ընկեր ունի.

- Սոցցանցերից մեկում նշել ես, որ շփվում ես Հովհաննես Մուշեղյանի հետ: Վաղու՞ց եք շփվում, ընկերություն անում:

-Ընկերություն ենք անում, բայց չեմ ուզում մանրամասնել այդ մասին:),-ասել էր երգչուհին:  («Ե՞սYes!» Մայիս #5(72))

Նարինեի և Հովհաննեսի կարգավիճակը ֆեյսբուքում մինչ օրս նույնն է: Հետաքրքրասերների համառությունը, սակայն, մեզ ստիպեց այս թեմայով մեկնաբանություն ստանալ երգչուհուց. «Խոսակցությունները սկսեցին մեր համագործակցությունից: Մենք շատ լավ ընկերներ ենք, սակայն սիրավեպ չունենք: Երևի ամառ է, խոսակցության նյութ չկա ու մարդիկ որոշեցին մեր անձնականի մասին խոսել»,- ասաց Նարինեն՝ հերքելով նաև այն լուրերը, թե դադարել է աշխատել  Hayk Solar-ի և Arni Rock-ի հետ ու այսուհետ միայն Գարիկի հետ է համագործակցելու. «Իմ ու Գարիկի երաժշտական ճաշակը համընկնում է, իհարկե, չի բացառվում, որ էլի համագործակցենք, սակայն դա չի նշանակում, որ միայն նրա հետ եմ համագործակցելու»:

Այսօր երիտասարդ երգչուհին մեկնելու է Շվեդիա` մասնակցելու «Umber Star» մրցույթի եզրափակիչ փուլին: Նախնական փուլը նա հաղթահարել է համացանցով` ներկայացնելով «At my Feet» երգը: Մրցույթի մասին Նարինեն իմացել է երգի հեղինակից` Benjamin Stretta-ից:

Մրցույթը տեղի է ունենալու նավի վրա. «Շատ բան չգիտեմ այդ մրցույթի մասին, միայն գիտեմ, որ նավի վրա է տեղի ունենալու, կարծում եմ շատ հետաքրքիր կլինի»,- ասաց Նարինեն և հավելեց, որ հաղթողն ընտրվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի և ինտերնետային քվեարկության արդյունքում:

Թե ինչպես կարող ես քվեարկել Նարինեի օգտին, մենք կտեղեկացնենք առաջիկայում, այնպես որ, հետևիր մեր թարմացումներին:):

Նյութը` Esyes.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել