6 տարով վարկ ենք վերցրել ու մոտ մի տարին ենք փակել: Գնացինք հետաքրքրվեցինք, թե ինչքան ա մնացել, որ միանգամից փակենք, անտեղի տոկոսներ չմուծենք` պարզվեց, որ մայր գումարից գրեթե ոչինչ չենք փակել: Աչքերը արյուն կոխած տոկոսներն են միայն գանձել ու շատ չնչին գումար էլ մայր գումարից է փակվել:
Այսինքն, եթե դու հանկարծ որոշես, ոնց մենք, որ մի տարի հետո միանգամից փակես գումարը, կպարզվի, որ իրենք արդեն 6 տարվա տոկոսները ստացել են: Ու դու ինչքան վերցրել ես, դեռ էդքան էլ պարտք ես:
ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ:
Հ.Գ. Պայմանագիրը կնքելիս շատերս չենք նստում կետ առ կետ իրավաբանի հետ կարդում, քննարկում, որովհետև, որպես կանոն, գումարը շատ արագ է հարկավոր լինում, ու էլ չես նայում տոկոս...պայման...
Ի՞նչ ասեմ, շան տարած լինի.....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/683045815099688
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել