Ի՞նչ ես կորցրել այս կեղտ ու փոշու մեջ, ի՞նչ ես ման գալիս կամ ի՞նչ ես գտել: Կապվածությունդ արդեն ավելորդ է շատ, չկա այլևս այն, ինչը սիրում էիր: Սա նրանց քաղաքն է, նրանց պես կեղտոտ, նրանց պես ռաբիս ու անճաշակ ձևով: Սա գազելների, պոռճերի ու այլանդակության քաղաք է դարձել, ու՞ր է այն դեմքն ու կերպարը, որ մենք ենք սիրել: Սա քրտնածների, բայց ոչ աշխատանքից, այլ իրենց չար ու չկամ դեմքերից, քրտնքահոտի, գարշանքի ու աղբի քաղաք է: Քաղաք… Անդեմ ու դիմագիծ, էժանագին պոռնիկների, այլասերվածների, էգ տղաների ու տղա էգերի քաղաք է դարձել: Ի՞նչ քաղաք` օբյեկտ, հավաքատեղի կամ մեյդան է հիմի:
Կառուցապատման աշխատանքներ անվան տակ ՇԻՆՈՒՄ ԵՆ մանկությանս քաղաքը, կառուցած, նախագծած ու գծած երբեմնի քաղաքս սարքել են ՇԻՆհրապարակ: Ու շինում են աջուձախ… Իրար, իրարով… Մեկը փակ շուկան ա շինում, մեկն այգիներն ա շինում, մեկն անցումները, տո արի ու մի ասա այ անասուն, այգու ի՞նչն ես շինում, այգում Ի՞ՆՉ ես շինում, եթե ուզում ես մեկին այգում շինես, պետք չի այգին շինանոց սարքես, փող կտանք ու տեղը կասենք, հա, ու մի բանի փող էլ հաստատ պիտի տանք, որ ժամանակին ծնողներդ չեն ունեցել ու սենց ա եղել, ու դու ես եղել… Ավելի ահավոր են հոգեպես շինողները` բարև, ես լրագրող եմ, տո քեզնից ի՞նչ լրագրող, այ կիսագրագետ լպրծուն էգ, քեզնից լավ շինանյութ սկի դուրս չի գա… Ես պատերին ու սյուներին ամեն տեսակի աղբ փակցնող անուղեղ անասուն եմ ու այս ամբողջ նախիրում մի հովիվ կամ մարդանման մի բան չկա, որ ձեռքս բռնի ու ձեռքինս մտցնի հետևս, որ մյուս անգամ գոնե արձանների վրա իմ պոռնիկ պաստառները չփակցնեմ ու բոլորին չապացուցեմ, որ ես ել եմ պոռնիկ, մերս էլ ու ընդհանրապես, էդ մեր մոտ ցեղական ա… Ու ես էդքան վատը չեմ կասեմ, որովհետև իմ արածն ի՞նչ ա իմ եղբոր արածի համեմատ, ով ներկերով ա փչում ամենուր իր անձնագրային տվյալները, իմը դեռ կլվան, կմաքրեն (երևի… մի օր), իսկ ինքն ուզում ա պատմության մեջ մնա… Ես էծի մորուքով պարսիկ եմ, մի քանի կոպեկ մոտս եկել եմ, որ ձեր քաղաքի մեջ, ձեր կնիկներին, մերերին ու քրերին շինեմ ու գիտե՞ք ինչի, որ իրանք առանց մի բանի մասին մտածելու հանգիստ, անհոգ, ոչխարի հեզությամբ արևածաղիկ ծամեն ու թքեն, շաուրմա խեղդեն, քՅաբաբ ծվցնեն քՅաբաբնոցներում ու մտնեն մոտակա մուտքերից մեկը` տեղ բացելու նոր ՌԱԶԼԻՎ ՊԻՎԵՔԻ համար: Որ ձեր երեխեքի այգիներում էգ տղերք կանգնեն ու որձերի սպասեն, ոչինչ, մենք դրանից հասցրել ենք օգտվել, մենք դեռ սահմանի վրա ենք հանում մեր չադրաներն ու շպրտում մաքսավորների դեմքներին, որովհետև իրանց մենք էլ ենք ՊԵՐԵՐԻՎԻ փող տալիս: Ես մի քանի տարեկան անդաստիարակ լակոտ եմ ու հերս կամ մերս ինձ մի տեղ տանելուց պաղպաղակ են առել ու ես պիտի ուտեմ ու թուղթը գցեմ որտեղ պատահի, որովհետև ինձ ոչ մեկ չի ասել ու չի ասի կյանքում` այ ոչխարի լակոտ, քո քաղաքը քո տունն ա, ու՞ր ես սաղի մոտ բացահայտում, որ գոմում ես ծնվել, որ Երևանից Ստեփանակերտ հետադարձ ճամփան վաղուց չես անցել: Ու ես էդ նույն լրբի վաստակի մեծ ախպերն եմ, որ ոտերս չռած կնստեմ տրանսպորտում ու քիթս կմտցնեմ ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿԻ մեջ գրելու` «Քյառթու հայ տղա ԱՌՄԵՆԻԱ տամ գձե տիբյա նետ» ու իմ կողքին կանգնած տարեց կամ հղի կանանց տեղ չեմ տա երբեք, տեղս չեմ զիջի, որտև ԵՍ ԵԼ ԵՄ ՓՈՂ ՏՎԵԼ, ԱՐԱ, ԻՆԱԴՈՒ ԿԱՆԵՑԻՑ ԵՄ ՆՍՏԵԼ, որ տեղ ԸԼՆԻ, բա ԻՄ ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿՆ Ո՞Վ ԱՆԻ: Ու ես փռչոտ հետևս ՄԱՌՇՈՒՏԿԻ մեջ եսիմ ում դեմքին դրած հայ պարկեշտ օրիորդ եմ, բա ի՞նչ անեմ, քո քաղաքում կարգին տրանսպորտ ՉԿԱԱԱԱ: Մառշուտկեքի, գռդոնչիների ու ԳԼԱՄՈՒՐՆԵՐԻ քաղաք ա, հյուսիսային պողոտայում հետև խաղացնելու ու քարերի մեջ անիմաստ զբոսանքի դուրս գալու քաղաք ա… Դառել… Թամանյան, է՞ս էր քո գծած , երազած հյուսիսայինը, եթե` հա, ուրեմն ես քեզ էլ չեմ հարգում… Մի հատ ՀԱՐԻՖԻ վզից ցեպ տանելու քաղաք ա, խի՞ անասուն, որտև ՂՈՒՄԱՐ ԿԱ ՓԱԳԵԼՈՒ, այ լրբի վաստակ, թոշակառուի կամ ուսանողի գրպանը մտնելու տեղը, մի հատ ջիպ կանգնացրա, թալանի… Կարա՞ս… Չէ, որտև քեզ էլ կշինեն, որտև դու էլ ես “Հավատանք, որ փոխենք”-ը շփոթել ԿՈԽԵՆՔ-ի հետ, որտև քեզ ել կոխել, կոխում ու կոխելու… Որտև դու էլ ես կոխվող, մի մեղադրի, զոռով բան չկա… Որտև դու էլ Երևանցի չես, որտև դու էլ եսիմ որտեղից եկել ես Երևան ՎԻԶ ԴՆԵԼՈՒ… Հա, ես էլ եմ խցանման մեջ կանգնած ծակ պահպանակ, որ անասունի համառությամբ ու բութ դեմքով կանգնած ՍԻԳՆԱԼ ԵՄ տալիս, անընդհատ, անդադար, բայց գիտե՞ս խի, որտև դեմս տաքսի ա, ոչ թե ջիպ, որտև տաքսիստն ո՞վ ա, այ ջիպից մեկը կամ մի քանիսը կիջնեն ու այգիներում շինվող իրենց ՕԲՅԵԿՏՆԵՐԻ հետ զուգահեռ, նենց, ձեռի հետ ինձ էլ կշինեն… Ու ես էդ նույն ջպի ՇՈՖԵՌՆ եմ, որ ԴԱԺԵ նախարար էլ աշխատեմ, մեկ ա ես ՇՈՖԵՌ եմ ծնվել` բառի վատ իմաստով, ես վարորդ չեմ, ես ԳԱԻՇՆԻԿ լխճող տղա եմ, ես ՊՌՈԾԻՎ քշող, գիշերները ՄԱԳՍ ՔՈՔԱԾ` ՊՌԱՍՊԵԿՏՈՎ ԳՈՒԼՅԱՏ ԱՆՈՂ տղա եմ ու իմ դեմը խաղ չկա, ես ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂ ԵՄ քաղաքի մասշտաբով ու բացի էդ ես հանրապետական եմ, ուզում ե՞ս ԶՆԱՉՈԿԸ ցույց տամ: Ու քաղաք ինչքան ԼԱՎ ՏՂԱ կա իմ ախպերն ա… Իսկ ինչքա՞ն լավ տղա կա քաղաք… Տեսա՞ր ոնց թռա էն միլիցու դեմքին, երևի մտածեց ժուռնալիստ եմ, ուխոդ արեց: Ապեր, ՅԱՆԻ ի՞նչ ես տենց երկար նայում ԸՆԳԵՐՈՒՀՈՒՍ, չե՞ս տենում իմ հետ ա… Բա ՔԱՂԱՔ մի տեղ չնստե՞նք մի-մի շիշ ԲԱՆ ԾԱԿԵՆՔ… Ու էնքան լավ տղա կա քաղաք… Ես սաղից, ԴԱԺԵ ԿԱԼՅԱՍԿԵՔԻՑ ՍՏԱՅԱՆԿԻ ՓՈՂ վերցնող ՍՏԱՅԱՆՉԻԿ եմ ու ՎԱՓՇԵ ապեր, ըտեղ մի կանգնի, էդ էս ՕԲՅԵԿՏԻ ՏԻՐՈՋ տեղն ա… Ես մի քանի կոպեկի համար միտինգ գնացող, պլակատ բռնող ու ինչ ասեն՝ գոռացող տղա եմ, բա ի՞նչ անեմ, քուչեն լռվե՞մ` ԼՈՔՇ Ա… Ինձնից հետո զուգարանում ջուրը չքաշող եմ, որտև նայի օպերայի բակում ինչ ա կատարվում իմ միտինգից հետո… Հ.Գ.Ի՞նչ ասեմ, զզվում եմ արդեն… Ինձնից, Երևանից, ամեն ինչից… Էս ի՞նչ դառար, Երևան… ԻՄ ԷՐԵՎԱՆ… Էլ ո՞նց կարոտով քեզ մոտ գամ…



