Galatv.am-ը գրում է.
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր տարբեր մարդկանց անսովոր հոբբիների եւ նախասիրությունների մասին:
1. Մասնակցություն լրատվական հեռուստահաղորդումներին
Այս հոբբին այնքան էլ անսովոր եւ հետաքրքիր չէ, քանի-որ հազարավոր մարդիկ մասնակցում են նմանատիպ նկարահանումների՝ ամեն օր: Իսկ ահա բրիտանացի Պոլ Յարոն դժվար թե համաձայնվի նմանատիպ կարծիքի հետ: Բանն այն է, որ Պոլը մշտապես հայտնվում է BBC-ի, SkyNews-ի, Channel 4-ի եւ այլ ընկերությունների լրատվական թողարկումներում, սակայն չի հանդիսանում ոչ լրագրող, ոչ օպերատոր, ոչ հեռուստահաղորդավար եւ ոչ էլ հեռուստառեպորտաժի հերոս: Նա պարզապես լկտիաբար ներխուժում է կադրի մեջ եւ կանգնում հետեւի պլանում, մինչ լրագրողը հաղորդում է ինչ-որ բան: Ահա այսպիսի զվարճալի հոբբի: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նա լավ տեղեկացված է լրագրողների հաջորդ նկարահանման վայրի մասին:

2. Ցեխից կերպարներ պատրաստել
Շատ մարդկանց է դուր գալիս ձմռանը ձնեմարդ պատրաստելու գործընթացը: Սակայն ի՞նչ անել, երբ դու ապրում ես այնտեղ, որտեղ ընդհանրապես ձյուն չի տեղում: Որոշ մարդիկ գտել են ձեւը եւ կերտում են իրենց ստեղծագործությունները ձեռքի տակ եղած նյութերով՝ օրինակ ցեխով: Հետաքրքիր է, որ շատ սիրահարներ ցեխից պատրաստում են գնդեր եւ զարմանալի կատարելությամբ հարթեցնում դրանք: Եղել են դեպքեր, երբ արվեստի գործ դարձած նմանատիպ գնդերը վաճառել են տոնավաճառներում՝ բավականին մեծ գումարներով:

3. Դիակի դեր խաղալ
Ամերիկացի Չակ Լեմբը մանկուց երազել է դառնալ դերասան: Ճիշտ է, ոչ արտաքնապես, ոչ էլ տաղանդով նա չէր փայլում եւ դերասան դառնալը չստացվեց: Այդ պատճառով էլ նա ընտրեց դերերից ամենադյուրինը՝ դիակի դեր կատարելը: Չակը մշտապես համացանցում հրապարակում է լուսանկարներ, որտեղ նա պատկերում է հանգուցյալների, ովքեր մահացել են տարբերի իրավիճակներում: Ավելին, Չակը ստեղծել է deadbodyguy.com կայքէջը, որտեղ նա կիսվում է իր սարսափելի լուսանկարներով: Չակի գլխավոր նպատակն է ռեժիսորների եւ պրոդյուսերների ուշադրությունը գրավել, որպեզի նրան հրավիրեն նկարահանվելու ինչ-որ ֆիլմում կամ սերիալում:

4. Գեղարվեստական բառաչ
Դժվար է հավատալ, սակայն մեծաթիվ հասուն եւ միանգամայն նորմալ բրիտանացիներ իրենց ազատ ժամանակը նվիրում են կովերին նմանակելուն՝ բառաչելով: Ամենօրյա մարզումներ են կատարվում, պետք է լավ պատրաստվել, քանի որ Մեծ Բրիտանիայում ամեն տարի անցկացվում է բառաչելու մրցաշար:

5. Էքստրեմալ արդուկում
Էքստրեմալ սպորտի սիրահարները քիչ չեն աշխարհում: Եւ նրանցից ինչ-որ մեկին միտք է հղացել համատեղել սպորտի վտանգավոր տեսակները սովորական արդուկի հետ: Մարդիկ պարաշյուտով թռչում են, անցնում են անդունդի վրայով, մոտոցիկլետ են վարում եւ այդ ամենը նրանք անում են արդուկելու հետ զուգահեռ:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



