Օրեր առաջ երգչուհի Ռիփփին համացանցում մի նկար է տեղադրել, որում հստակ երևում է երգչուհու դիրքորոշումը բնական  մորթիներ  կրելու վերաբերյալ։

Ռիփփին ArmStar.am-ին պատեց, թե ինչու է որոշել այսուհետ կրել միայն արհեստական մորթիներ. «Շատերին է հայտնի, որ շատ եմ սիրում կենդանիներին և ամեն ինչ անում եմ, որպեսզի հնարավորինս օգնեմ անպաշտպան կենդանիներին՝ սկսած դրսում նրանց կերակերելուց, ուստի շատ երկար ժամանակ էի մտածում՝ արդյո՞ք ճիշտ է իմ՝ մորթի կրելը, ու եկա այն եզրահանգման, որ աշխարհում շատ հանճարեղ ու գեղեցիկ բաներ կան, որոնք կարելի է անել, քան սպանել ինչ-որ կենդանու երեխային կամ մորը մազակույտի համար»։

Ինչպես փաստեց երգչուհին, մինչ այդ հազվադեպ է կրել բնական մորթիներ, իսկ ինչ հագուստ էլ որ ուներ, հիմա արդեն այրված է։

Թեպետ երգչուհին կողմ է կենդանիների պաշտպանությանը, սակայն բուսակեր չի դարձել. «Չեմ կարծում, որ երբևէ բուսակեր կդառնամ, նախընտրում եմ առողջ ապրելակերպը ու նաև օգտագործում եմ միսը։ Շատ մարդիկ ովքեր տեղյակ չեն, թե ինչպես կարելի է ճիշտ սնվել, միշտ հարցնում են՝ միս կարե՞լի է. այո՛, և պարտադիր է, սա ևս առողջ լինելու նախապայման է։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել