76BF1B03-D000-43FC-8016-E481in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պնդում է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կսահմանվեն: Կառավարության ղեկավարը խոսել է Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի ուղղության «անընդունելի բնույթի» մասին` նշելով, որ Ռուսաստանը պետք է սպասի «կոշտ գործողությունների» արևմուտքի կողմից, քանի դեռ չի փոխել իր մոտեցումները, գրում է ITAR-TASS-ը:

«Մենք ցանկանում ենք հստակեցնել, որ Ռուսաստանի վարքը` մեկ այլ երկրի`Ուկրաինայի ապակայունացման հետ կապված, անընդունելի է, ուստի ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ մեկտեղ այլ պատժամիջոցներ կսահմանի, եթե այդ վարքագիծը չփոխվի»,- ասել է Քեմերոնը:

«Երկուշաբթի օրը իմ հեռախոսային համաժողովից`ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Իտալիայի վարչապետ Մատեո Ռեցիի հետ զրույցից պարզ է դարձել, որ մենք միաբան ենք կոշտ ազդանշան տալու հարցում: Այդ ազդանշանին կհետևեն կոշտ գործողությունները»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել