Esem.am-ը գրում է.

Վերջերս «Морской  узел  2014» ամենամյա միջազգային մրցույթում «Գրան Պրիի» արժանացած երգչուհի Նարե Գրիգորյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը. նա դառնում է 22 տարեկան:ESem.am-ը շնորհավորել է Նարեին ու պարզել, թե ինչպես է անցնում տոնական օրը:

«Կեսգիշերին հորաքրոջս հետ երևանյան ռեստորաններից մեկում էի: Ես այդ պահին բեմում երգում էի. hավաքվածները շնորհավորեցին ինձ ու բոլոր հոբելյարներին»,-ասաց Նարեն, ում ռեստորանում անակնկալ է մատուցել մտերիմ ընկերուհին: «Այդ ժամանակ տորթով ու փուչիկներով ռեստորան եկավ իմ մանկության ընկերուհին, ով հատուկ ծննդյանս օրվա կապակցությամբ Մոսկվայից էր ժամանել: Նրա հայտնվելը մեծ անակնկալ էր ինձ համար. դրանից մեծ նվեր ինձ համար չկար»,- նշեց երգչուհին, ում խոսքով` շատ հաճելի է առավոտյան ևս շնորհավորական զանգերից արթնանալը:

Նարեից  պարզեցինք, որ ընտանիքի անդամների հետ տանն արդեն նշել են իր օրը, և ինքը հատուկ շնորհակալություն է հայտնել ծնողներին` իրեն կյանք պարգևելու համար: «Կարծում եմ, դրանից մեծ նվեր նրանք չէին կարող տալ ինձ»,- ավելացրեց նա: Երգչուհին դեռևս չի որոշել երեկոյան ծննդյան խնջույք կկազմակերպի՞, թե ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել