flower-drum-song-61in.am-ը գրում է.

82 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջեյմս Շիգետը, ով խաղացել է հոլիվուդյան «Ամուր ընկույզում» և «Յակուձայում»: Դերասանը մահացել է այսօր Լոս Անջելեսում՝ հաղորդում է The Variety-ը:

Շիգետը առաջին անգամ կինոէկրաններին հայտնվել է 1969թ.: Նրան մեծ համբավ է բերել է Flower Drum Song մյուզիքլը: Ավելի հաճախ նրան բաժին են հասել բացասական հերոսների կերպարներ: 1960թ. նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ որպես ամենախոստումնալից նորեկ:

Դերասանի մասնակցությամբ վերջին ֆիլմը դարձել է «Յակուձայի եղբայր» ֆիլմը, որը էկրաններ է բարձրացել 2000թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել